Առողջապահության լրատու 6-7.2012
Որ կալցիումը բավականացնի

Տրանսպորտում սրտխառնոց ունե՞ք, հոգնածությունից հազիվ ե՞ք ոտքի վրա մնում: Գուցե կալցիումի անբավարարությունն է՞ մեղավոր: Կալցիումը պատասխանատու է…
Այս հանքանյութը մարդուն անհրաժեշտ է նորմալ աճի, ոսկրերի և ատամների լավ վիճակի համար: Այն օրգանիզմին անհրաժեշտ է նաև արյան նորմալ մակարդելիության համար: Առանց կալցիումի սիրտը չէր կարող կծկվել, քանի որ կալցիումը կարգավորում է բջջային թաղանթի թափանցելիությունը և սրտամկանի կծկումները: Այդ հանքային նյութի անհրաժեշտ մակարդակով փոխանակությանը հետևում են մի քանի համակարգեր` կենտրոնական նյարդային, վեգետատիվ և էնդոկրին համակարգերը: Կալցիումային փոխանակությունը կարգավորվում է, մասնավորապես, հարվահանագեղձերի և հիպոֆիզի հորմոններով: Չնայած, օրգաններում և հյուսվածքներում կալցիումի պարունակությունն այնքան էլ նշանակալի չէ, այնուամենայնիվ, նույնիսկ աննշան տատանումները մարդը բավական լավ է զգում:
Բավարարություն կամ անբավարարություն
Այն, որ օրգանիզմում կալցիումի խտությունը կարող է անբավարար մակարդակի վրա գտնվել, կարող են շատ բաներ վկայել: Օրինակ, երիտասարդների մոտ այս հանքանյութի անբավարարության պատճառով հաճախ է վեգետանոթային դիստոնիա զարգանում: Այդ վիճակում մարդու ձեռքերն ու ոտքերը հաճախ են սառն ու խոնավ լինում: Երբեմն էլ թթվածնի անբավարարություն է արձանագրվում, սրտխառնոց, գլխապտույտ տրանսպորտով ուղևորությունների ժամանակ: Կարող է այնպիսի զգացողություն լինել, թե մարմնի վրայով մրջյուններ են վազվզում: Ժամանակ առ ժամանակ առանց պատճառի որովայնային ցավերն են անհանգստացնում, լինում են ջղակծկումներ: Կալցիումի անբավարարության առավել բնորոշ ախտանշանն է, երբ մարդը շատ վատ է զգում եղանակային փոփոխությունների ժամանակ: Այս կարևորագույն տարրի անբավարարությունը դրսևորվում է նաև այն ժամանակ, երբ մարդը ֆիզիկական գերծանրաբեռնվածություն է ունենում, օրինակ, տարեց հասակում, երբ սկսվում են տարիքային փոփոխությունները: Այդ պատճառով էլ կալցիումի անբավարարվածությունը պետք է անպայման լրացնել:
Ինչպես լրացնել պաշարները
Շատերը կարծում են, որ բավական է շատ կաթ խմել ու կաթնաշոռ ուտել, որպեսզի օրգանիզմում կալցիումի անբավարարություն չլինի: Սակայն, դա ամենևին այդպես չէ: Կալցիումով հարուստ սննդակարգը չի օգնի, եթե այդ հանքանյութը օրգանիզմը լիովին չյուրացնի կամ մասամբ յուրացնի:
Որպեսզի այդ գործընթացն առավել ակտիվ լինի, կալցիումին անհրաժեշտ է D վիտամինի օգնությունը: Իսկ այդ վիտամինի ձևավորմանը նպաստում են արևի ճառագայթները: Սակայն չափահաս և տարեց հասակում իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ գլխուղեղի բջիջները ծերանում են և ավելի վատ են հաղթահարում կարևոր խնդիրներից մեկը` հորմոնային գործընթացների կարգավորումը: Նրանց հատուկ աջակցություն է պետք լինում: Նման աջակցություն են ցուցաբերում առաջին հերթին ցինկը, սելենը և պղինձը:
Պակաս կարևոր չեն նաև մագնիումը, ֆոսֆորը, բորը և մանգանը, ինչպես նաև B6, C, K վիտամինները և ֆոլաթթուն: Դրանք նպաստում են ոսկրերի և շարակցական հյուսվածքի կողմից կալցիումի յուրացմանը: Այդ պատճառով էլ օրգանիզմը կալցիումով հագեցնելու համար ճիշտ սննդակարգը պետք է բազմազան լինի: Պետք է բավարար չափով լինի ձկնեղենը, կաղամբը և ծաղկակաղամբը: Հեշտ յուրացվող կալցիումը, ավելացրած օգտակար նյութերի հավաքածուն, որոնք օգնում են այդ միկրոտարրի յուրացմանը, պարունակվում են լոբու, ոսպի, ընդեղենի, արևածաղկի և դդմի սերմերի մեջ: D վիտամին շատ կա նաև բուսական յուղի (ձիթապտղի, կտավատի), ինչպես նաև կարագի մեջ: Իսկ հացն ու ձավարեղենը հարուստ են բջջանքով:
Մթերքի մեջ կալցիումի պարունակությունը
-
250 գ յոգուրտ` 450 մգ կալցիում
-
100 գ պահածոյացված սարդինաձուկ` 500 մգ
-
100 գ հալվա` 670 մգ
-
100 գ պինդ պանիր` մինչև 800 մգ
-
100 գ սովորական պանիր` մինչև 600 մգ
-
1 բաժակ անյուղ կաթ` 300 մգ
-
1 բաժակ եփած լոբի` 160 մգ
-
1 բաժին տապակած կաղամբ` 200 մգ
-
5 հատ թզի չիր` 140 մգ

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...


Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...


Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...


Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...


40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...


Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...


Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...


Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն